Վիլյամ Սարոյան, «Ծննդյան տոներից երեք օր հետո», վերլուծություն

Շատ խորիմաստ պատմվածք է, եկեք հասկանանք իմաստը։ Սկսենք նրանից որ պատմվածքի գլխավոր հերոսի՝ բարմենի և Դոնալդի հայրիկի՝ Հարիի կերպարները Սարոյանը ներկայացրել է որպես երկու հոր պահվածք, որտեղ Բարմենը նմանակում է  հոր լավ պահվածք, իսկ Հարին՝ Դոնալդի հայրը վատ։ Հետո կարող ենք ուշադրություն դարձնել երկրորդական հերոսներին, օրինակ՝ կնոջը, ով ներս մտնելով բար, հայտնեց իր անհանգստությունը փողոցում կանգնած միայնակ տղայի հանդեպ։ Կինը համեմատած տղամարդկանց ավելի հոգատար գտնվեց, քանզի բար ժամանած տղամարդու համար մեկ էր տղան, իսկ մյուս տղամարդը նույնիսկ չէր էլ նկատել տղային։ Եվս մեկ հերոս կար՝ ծերուկը, որ փորձեց օգնություն ցուցաբերել թև հարբած էր, միևնույն է բարմենը ճիշտ գտնվեց և չթողեց պատասղանավությունը ծերուկի վրա։ Բարմենը շատ հոգատար էր տղայի հանդեպ և օգնեց տղային, թեև նրանք անծանոթ էին։ Եվ այո, պետք է օգնել բոլոր նրանց, ով ունի օգնության կարիք, հենց այդ էլ պատմվածքի իմասնտ է։

Оставьте комментарий