Ես Մարիամ Շախվերդյանն եմ, արդեն մեկ կիսամյակ է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում և ունեմ շատ տպավորություններ։ Շատ սիրեցի թե՛ ուսանողներին, թե՛ ուսուցիչներին։ Ուսուցիչները շատ մատչելի են բացատրում համեմատած դպրոցի հետ։ Կիսամյակի ընթացքում մասնակցել եմ բոլոր առարկայական ֆլեշմոբներին (ռուսերենի ֆլեշմոբ, բնագիտական ֆլեշմոբ)։ Ցավոք, վերջերս իմացա, որ ֆլեշմոբները պետք է բլոգ տեղադրել, մյուս կիսամյակ անպայման կտեղադրեմ։ Մասնակցել եմ տարբեր ճանապարհորդությունների (Արատես, Հարթագյուղ, Բուժական, Գյումրի): Այցելել եմ ագարակ (առաջի այցս, ակումբ )։ Ունեցել եմ ասուլիս տիար Բլեյանի հետ։ Դասավանդողներիս հետ այցելել եմ ՀՊՄՀ ,ԵՊՀ, Dargett գործարան։ Մասնակցել եմ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Այս կիսամյակում ռուսերեն առարկայից ընկերներիս հետ պատրաստել եմ երկու պռոեկտ (Мхитар Себастаци, Новый Год, сочинение )։ Անգլերեն առարկայից կատարել եմ հետևյալ նախագծերը (brainstorming, color psycology, summary of 2019, my seven selves, the meaning of my name և մեկ ձայնագրություն): Մասնակցել եմ քոլեջի ծեսերին (թթուդրիկին, հարիսայի ծեսին, խաղողի մթերմանը և գինի պատրաստելու ընթացքին)։ Գրականություն առարկայից արել եմ պատմվածքների վերլուծություններ (Խոսեի Սանդալները, Պատերազմը, Սրինգ նվագող աղջկա մասին, սուրբ ծննդյան հեքիաթ)։ Այս կիսամյակ ես բացակայություն չեմ ունեցել դասերից, բացի ֆիզկուլտուրա առարկայից։ Մասնակցել եմ բոլոր առավոտյան պարապմունքներին։ Մասնակցել եմ կրթահամալիրում տեղի ունեցող բոլոր մեդիաուրբաթներին, ինչպես նաև Քոլեջի մեդիաուրբաթին։ Մասնակցել եմ առավոտյան եկեղեցում իրականացվող պատարագներին։ Իսպաներեն առարկայից խմբով պատրաստել ենք tortilla ուտեստը։
Առարկաների Բաժիններ
Հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն, հասարակագիտություն, մաթեմատիկա, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆիզիկա, էկոլոգիա, երաժշտություն, տեղեկություններ։
