(13.12.19) Այսօր իսպաներենի խմբով պատրաաստեցինք tortilla իսպանական ուտեստը։ Այն պատրաստելու համար մենք նախօրոք գնել էինք անհրաժեշտ մթերքները։ Պատրաստելու համար մեզ պետք եղավ՝
կարտոֆիլ- 3 հատ, մեծ/
ձու- 6 հատ/
ձեթ/աղ/պանիր/ կանաչի
Բոլորս միասնական աշխատում էինք, օգնում էինք միմյանց կտրատել կարտոֆիլը, կանաչին։ Երբ վերջացրինք պատրաստել, դրեցինք ջեռոցը և որոշ ժամանակ անց այն պատրաստ էր։

Շատ համեղ էր, և շատ գեղեցիկ տեսք ուներ։ Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ միասին մենք ամեն բան կարող ենք անել։
