
(13.12.19) Այսօր ընկեր Լիլիթի և Ընկեր Մարիամի հետ այցելեցինք ԵՊՀ (Երևանի պետական համալսարան)։ Այն բարձրագույն ուսումնական հաստատություն է, ինչպես նաև Հայաստանի ամենամեծ բուհը։ Այն ունի հետևյալ ֆակուլտետները՝
- Պատմության
- Հայ բանասիրության
- Քիմիայի
- Ֆիզիկայի
- Տնտեսագիտության և կառավարման
- Մաթեմատիկայի և մեխանիկայի
- Կենսաբանության
- Աշխարհագրության և երկրաբանության
- Իրավագիտության
- Ռուս բանասիրության
- Արևելագիտության
- Ժուռնալիստիկայի
- Փիլիսոփայության և հոգեբանության
- Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի
- Ռադիոֆիզիկայի
- Սոցիոլոգիայի
- Եվրոպական լեզուների և հաղորդակցության (Ռոմանագերմանական բանասիրության)
- Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
- Աստվածաբանության
- Ֆարմացիայի (ինստիտուտ)
Երբ մտա ներս, ապշեցի, քանզի այն ահռելի մեծ էր և գեղեցիկ ձևավորված։ Մեզ ուղեկցեցին համալսարանի թանգարան։ Այն նույնպես գեղեցիկ էր։ Թանգարանի տնօրենը մեզ պատմեց համալսարանի անցաց ուղու և ունեցած դժվարությունների մասին։ Նաև պատմեցին պատմություններ, ինչը շատ հետաքրքիր էր լսել։ Անցկցրեցինք փոքրիկ էքսկուրսիա, որից հետո վերադարձանք քելեջ։




