Սրինգ նվագող աղջկա մասին․ վերլուծություն

Այս հրաշալի պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Այն շատ խորը իմաստ ունի իր մեջ և ուսուցանում է որոշակի բան։ Այս սրինգ նվագող փոքրիկ աղջիկը շատ տաղանդավոր էր, նա փորձում էր հորինել իր մեղեդին և նվագել այն։ Նա շատ երջանիկ էր, և երբ մեծահասակները նրան պատմեցին կյանքի դառնության մասին, աղջիկը տխրեց ու էլ չեր ուզում նվագել, հիասթափություն էր ապրել։ Բայց հետո նրանց տան հյուրը, որը գրող էր, փոխեց նրա կարծիքը և աղջիկը նորից շարունակեց նվագել և երջանկանալ։ Այս պատմվածքի իմաստն այն է, որ կյանքում լինելու են շատ դժվարություններ, և պետք է հաղթահարես ու չհիասթափվես։ Երբեք ուրիշի կարծիքը մի ընդունիր սրտիդ մոտ։ Եղիր ինչպիսին կաս և շարունակիր քո բռնած ուղին, միշտ ուրախ եղիր։

Оставьте комментарий