1. Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ծառի հյութը արմատի բնով բարձրանում դեպի տերևները:
Արմատների կողմից հեղուկի ներծծման ուժի և տերևների կողմից ջրի գոլորշիացման շնորհիվ։
2. Ինչո՞ւ է կողմնացույցի հյուսիսային բևեռը միշտ ուղղված լինում դեպի երկրագնդի հյուսիս, իսկ հարավայինը` հարավ:
Ի շնորհիվ երկրագնդի մագնիսական դաշտի առկայության։
3․Հարթ սառցաբեկորը լողում է ջրում այնպես, որ նրա վերջրյա մասի բարձրությունը 0,02մ է: Որոշել սառցաբեկորի զանգվածը, եթե նրա հիմքի մակերեսը 0,02մ2 է:
272 կգ
4․Էլեկտրոնը և պրոտոնը համասեռ մագնիսական դաշտի ազդեցության տակ հավասարաչափ շարժվում են շրջանագծով: Էլեկտրոնի պտտման հաճախությունը քանի՞ անգամ է մեծ պրոտոնի պտտման հաճախությունից։
17 անգամ
5․Մոմը գտնվում է 10դպտր օպտիկական ուժ ունեցող հավաքող ոսպնյակից 0,125մ հեռավորության վրա: Ոսպնյակից ի՞նչ հեռավորության վրա կստացվի պատկերը:
0,5 մետր
6․Ո՞ր մետաղներն են համարվում ազնիվ, ինչու՞
Ազնիվ են համարվում թանկարժեք մետաղները, քիմիապես կայուն, դժվարահալ են, գեղեցիկ արտաքինով։ Ազնիվ մետաղներն են արծաթը, ոսկին, պլատինը և այլն։
7․Ոսկին մետաղների արքան է, իսկ այն լուծող հեղուկն անվանում են արքայաջուր: Ո՞ր թթուների խառնուրդն է կոչվում արքայաջուր:
HNO3 և HCL թթուների խառնուրդը։
8․Ո՞ր մետաղն է մանրէազերծում ջուրը և նպաստում վերքերի շուտափույթ լավացմանը, ակայն այդ մետաղի մեծ քանակները թունավոր ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա, ինչու՞:
Արծաթ
9․Անհայտ A ազնիվ մետաղից պատրաստում են հատուկ քիմիական անոթներ՝ հալոցներ, այդ մետաղը մինչև սպիտակելու աստիճան շիկացած չի միանում օդի թթվածնի հետ և չի փոխում իր զանգվածը: Ո՞րն է A ազնիվ մետաղը:
Au
10․Ամենադժվարահալ մետաղի հալման ջերմաստիճանն է 3380 CՕ: Դրանից են պատրաստում էլեկտրական լամպերի շիկացման թելիկները: Ո՞րն է այդ մետաղը:
Վոլֆրամ

1 Comment