Money

Մետաղադրամ լատիներենից թարգմանաբար նշանակում է «պահապան», որ անմիջականորեն կապված է հռոմեական դիցուհի Յունոնայի «պաշտոնի» հետ: Դիցուհու տաճարի մոտ տեղակայված արհեստանոցներում ստեղծում էին մետաղական փող, որոնց հետագայում սկսեցին անվանել լումա, կոպեկ, монета, իսկ անգլիացիներն առհասարակ փողին տվեցին money անվանումը:
Եթե երազում եք դառնալ միլիոնատեր, բայց չգիտեք՝ ինչպես հասնել երազանքին, առաջարկում ենք գնալ Զիմբաբվե, որտեղ ընդամենը 4 ամերիկյան դոլարի դիմաց կկարողանաք ձեռք բերել 10 000 000 Զիմբաբվեի դոլլար: Երազանքներն իրականանում են:
Հին ժամանակներում որպես փող մարդիկ օգտագործել են ոչ միայն կենդանիներին և տարաբնույթ ապրանքներ, այլև արյուն:
Թղթադրամը իրականում թուղթ չէ, այլ կազմված է բամբակից և տարաբնույթ մանրաթելերից:

Հնում, երբ ստեղծվեցին առաջին դրամական միավորները, կառավարիչներն ու թագավորները դրանց վրա իրենց դիմանկարներն էին հատել տալիս: Ալեքսանդր Մակեդոնացին առաջինն էր, ով որոշեց նման կերպով իր մեծությունը ցույց տալ:

Оставьте комментарий