Տիգրան Գ, (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 50 ական. թթ..–մ.թ.ա. 8), Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 20 թվականից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտաշես Բ–ին։ Մ.թ.ա. 34 թվականին հոր և կրտսեր եղբոր՝ Արտավազդի հետ, Անտոնիոսը գերեվարել է Եգիպտոս։ Մ.թ.ա. 31 թվականի Ակտիումի ճակատամարտից հետո Գայոս Օկտավիանոս կայսեր կարգադրությամբ տարվել է Հռոմի և դաստիարակվել նրա պալատում։ Տիգրան Գ Հռոմի ձեռքին դարձել է հայկական գահի հավակնորդ, ընդդեմ Արտաշես Բ–ի, որը վարում էր հակահռոմեական քաղաքականություն։ Արտաշես Բ–ին տապալելու և Տիգրան Գ–ին գահ բարձրացնելու նպատակով, մ.թ.ա. 20 թվականին Օգոստոս Օկտավիանոսը իր որդիների գլխավորությամբ խոշոր բանակ է ուղարկել Հայաստան։ Նույն ժամանակ, հռոմեական կողմնորոշում ունեցող ուժերը դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և դիմել Օգոստոս Օկտավիանոսին, խնդրելով Տիգրան Գ–ին հռչակել Հայոց թագավոր, որն իրականացրել է Տիբերիոսը։ Այդ քայլը Հռոմում դիտվել է մեծ նվաճում և շուքով նշել։ Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ թագավոր հռչակել իր դրածո Արիոբարզանին։ Սակայն Տիգրան Գ չի դարձել Հռոմի հլու կամակատարը։ Իսկ մ.թ.ա. 10 թվականին ընդհանրապես հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ Տիգրան Գ–ի վերակողմնորոշման վկայությունն են պարթևական ոճով հատած նրա դրամները, որոնց վրա ի տարբերություն արտաշեսյան ավանդական դրամների, նա պատկերված է կարճ մորուքով և արևելյան հանդերձանքով։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն դրամները, որոնց մի երեսին Տիգրան Գ պատկերված է ամբողջ հասակով, դեպի ձախ դարձած՝ հագին երկար պատմուճան, գլխին՝ Հայոց ավանդական թագը, աջ ձեռքը առաջ պարզած, իսկ ձախով երկար գավազան բռնած, մյուս երեսին՝ հաղթանակի թևավոր դիցուհին կամ առյուծի գլուխ։ Տիգրան Գ–ին հաջորդել են որդին՝ Տիգրան Դ–ն և դուստրը՝ Էրատոն։
Տիգրան Դ Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5 թթ. և մ.թ.ա. 2 թ. – մ.թ. 1 թ, Արտաշեսյան հարստությունից, Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական մկրտումներին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից՝ Օգոստոս Օկտավիանոս կայսրը մ.թ.ա. 5 թ. Հայաստան է ուղարկել հռոմեական բանակ, որը տապալել է Տիգրան Դ–ին և Էրատոյին, հայկական գահը հանձնել նրանց հորեղբորը՝ Արտավազդ Գ–ին։ Սակայն ժողովուրդը, չհաշտվելով 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից հեռացած նոր թագավորի իշխանության հետ, մ.թ.ա. 2 թ. ապստամբել է և վերստին գահ բարձրացրել Տիգրան Դ–ին ու Էրատոյին։ Գահն ամրապնդելու և Հռոմի դեմ պատերազմից խուսափելու նպատակով, Տիգրան Դ ընծաներ է ուղարկել Օգոստոս Օկտավիանոսին և խնդրել իրեն ճանաչել Հայաստանի թագավոր։ Չցանկանալով հարաբերությունները սրել Արևելքում և դիրքերը թուլացնել Հայաստանում՝ Օգոստոս Օկտավիանոսը Տիգրան Դ–ին հանձնարարել է ներկայանալ Արևելքում հռոմեական բանակների ընդհանուր հրամանատար Գայուս Կեսարին։ Սակայն այդ այցելությունը չի կայացել. մ.թ. 1 թ. Տիգրան Դ սպանվել է Հայաստան արշաված կովկասյան լեռնաբանակների՝ սարմատականների ասպատակիչ հարձակումները ետ մղելիս։ Տիգրան Դ–ի անունով պահպանված դրամները բաժանվում են երկու խմբի, ըստ նրա առաջին և երկրորդ գահակալության։ Առաջինները հատված են պարթևական ոճավորմամբ, որոնցում Տիգրան Դ պատկերված է երկար ու խիտ մորուքով։ Երկրորդ գահակալության շրջանի դրամներին Տիգրան Դ պատկերված է Արտաշեսյանների ավանդական թագով, անմորուս կիսադեմով, դարձերեսին Էրատոն է՝ անթագ, վարսերը գլխի շուրջ հավաքած։
Էրատո, Հայոց թագուհի մ.թ.ա. մոտ 8-5, մ.թ.ա. 2 — մ.թ. 1, մոտ 6-12։ Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալը, Տիգրան Գ-ի դուստրը։ Եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ ժառանգեց հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին, իսկ Տիգրան Դ-ն և Էրատոն այդ ժամանակ խույս տվեցին դեպի Պարսկաստան և քաղաքական ապաստան գտան այնտեղ։ Հայերն ապստամբեցին և Պարթևստանի Հրահատ Ե արքայի սատարմամբ՝ մ.թ.ա. 2 թ Էրատոն և իր եղբայր Տիգրան Դ-ն վերահաստատեցին Հայոց գահին։ Մ.թ. 1 թ Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ Հռոմից դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ վերստին գահին նստեցրեց Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 12-ին գահազրկվեց։ Էրատոյի և Տիգրան Դ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ։
Տիգրան Դ-ի օգնական մ. թ. ա. 8-ից մ. թ. ա. 1-ը
Մ. թ. ա. 8-ից 5-ը
Հելլենիստական սովորույթներին համաձայն Էրատոն ամուսնանում է Տիգրանի հետ: Մ. թ. ա. 8 թ.-ին նրա հայր Տիգրան Գ-ն մահացավ, իսկ Տիգրան Դ-ն դարձավ Հայոց թագավոր: Էրատոն նրան օգնում էր տարբեր հարցերում: Թեև նրանց թագավորներ դարձրեց Օգոսստոս Օկտավիանոսը, նրանք դաշնակցում էին Պարթևստանի հետ և շարունակում էին հակահռոմեական քաղաքականությունը:
Նրանց դուստրը հետագայում ամուսնանում է Վիրքի թագավորի՝ Փարսման I-ի հետ: Նրանք ունենում են երեք որդի` Միհրդատ I Իբերացի, Ռադամիստուս և Ամազասպուս (Ամազասպաս), որոնք հայտնի են Հռոմում գտնված հունարեն արձանագրությունից:
Հռոմը և Պարթևստանը անընդհատ մրցակցում էին, թե ում հետ Մեծ Հայքը պետք է դաշնակցեր: Հռոմի դուրը չէր գալիս, որ Մեծ Հայքը դաշնակցում էր Պարթևստանի հետ: Պարթևստանը, վախենալով, որ Հռոմի սպառնալիքներից՝ սկսել լայնածավալ պատերազմ, որոշում է խզել Մեծ Հայքի հետ դաշնակցությունը: Այդպիսով՝ Հռոմը որոշեց չպատերազմել Պարթևստանի հետ, և Պարթև իշխանները հանգստացան:
Ֆեստուս Ռուփուսը պատմում է, որ Տիգրան Մեծ Դ-ն և Էրատոն մեծ հույսեր էին ներշնչում: Նա նաև շեշտում է, որ Մեծ Հայքը Տիգրան Մեծ Դ-ի և Էրատոի ժամանակ շատ ուժեղ էր:
Տիգրան Դ-ի և Էրատոի հեռացումը, Արտավազդ Գ-ի գահ գալը, Մ. թ. ա. 5 թ.
Մ. թ. ա. 5-ին, վախեցած Տիգրան Դ-ի և Էրատո-ի իշխանությունից, Օգոստոս Օկտավիանոսը հեռացրեց նրանց և թագադրեց Արտավազդ Գ-ին: Արտավազդը վարում էր հռւմամետ քաղաքականություն՝ չէր հետևում հին հայկական սովորույթներին: Նրա իշխանության ժամանակ Մեծ Հայքը ապրում էր ոչ լավ տարիներ: Մ. թ. ա. 2 թ.-ին դժգոհ ժողովուրդը բողոքում է Արտավազդի դեմ: Օգտվելով հնարավորությունից՝ Տրգրան Դ-ն և Էրատոն բարձրանում են գահ, իսկ Արտավազդը հեռանում է: Օկտավիանոսի ծրագիրը ձախողվեց:
Մ. թ. ա. 2-ից Մ. թ. ա. 1-ը
Մ. թ. ա. 2-ից հետո Տիգրանը և Էրատոն վերադարձան: Նրանք շարունակեցին վարել նրանց քաղաքականությունը, բայց հյուսիսից ներխուժած քոչվոր ցեղերը սկսեցին անընդհատ հարձակվել Մեծ Հայքի վրա: Այդպիսի պատերազմերից մեկի ժամանակ Տիգրան Դ-ն մահացավ: Էրատոն հրաժարվեց գահից: Այսպիսով՝ ավարտվեց Արտաշեսյանների իշխանությունը Մեծ Հայքում:
Տիգրան Ե և Էրատո
6 թ. Օգոստոսը վերանայեց իր արտաքին քաղաքականությունը և հերոսական թագավոր Տիգրան Ե-ին նշանակեց՝ որպես Հայաստանի թագավոր: Տիգրան Ե կապված էր Արտաշեսյան արքայատոհմի հետ, քանի որ նրա մոր տատը եղել էր հայ արքայադուստր, որը, հնարավոր է, եղել էր Արտավազդ Բ- ի դուստրը և ամուսնացել է Կապադովկիայի արքաի հետ:
6թ.-ին Տիգրան Ե-ն դարձավ հայոց թագավոր: Նրա գահակալությունից դժգոհ՝ հայ ազնվականները ապստամբեցին Տիգրան Ե-ի դեմ: Նույն հայ ազնվականները վերականգնեցին Էրատոին `վերադարձնելով հայկական գահը: Էրատոն ցանկանում է համագործակցել Հռոմի հետ՝ միավորվելով Տիգրան Ե-ի հետ:
Տիգրան Ե-ն մահանում է 12թ.-ին՝ անհայտ հանգամանքներում: Հետագայում Էրատոի ճակատագիրը անհայտ է:
