Այս պատմվածքը յոթամյա տղայի մասին էր, որի անունն էր Խոսե, և նա չուներ ծնողներ։ Նրա միակ հարազատը իր հարուստ մորաքույրն էր, բայց ժլատ էր և չէր խնամում երեխային։ Փոքրիկ երեխան չգիտեր սիրո նշանակությունը, քանի որ նրան երբեք չէին տվել սեր և ջերմություն։ Նա իրեն միայնակ էր զգում, և համարում որ լքված է բոլորի կողմից։ Բայց ինչքան էլ որ դժբախտ էր, օգնեց տղային ՝ տալով իր սանդալիկը, չիմանալով որ օգնում է իրենից ավելի աղքատ երևացող մանուկ Հիսուսին։ Նա դժբախտ էր, բայց փորձեց ուրիշին տալ սեր և ջերմություն, որովհետև գիտեր թե ինչ է դժբախտությունը և չէր ուզում, որ ուրիշը զգար դա։ Այս պատմվածքում պատմվում է, որ կյանքը ինչքան էլ դաժան լինի, չպետք է հիասթափվես և չարանաս։ Բարի գործեր արա և Աստված անպայման կտեսնի և կօգնի քեզ։
