Պատերազմը (Ստեփան Զորյան) վերլուծություն․

Այս պատմվածքը աղքատ գյուղացու մասին էր, ով իր կամքին հակառակ գնում է պատերազմ և դժբախտանում։

Պատերազմի տարիներն էին։ Բոլոր երիտասարդները պետք է մեկն էին ռազմաճակատ, ինչպես նաև պատմվածքի հերոսը՝ Դավիթը։ Նա ամուսնացաց էր և ուներ ծեր ծնողներ, և երբ իմանում է, որ պատերազմ են իրեն տանում, գնում է Տանուտեր Արսենին խնդրում, որ իր գնալը հետաձգեն 2-3 օրով, քանի որ հանդում գործ կար անելու։ Բայց մերժում է նրան տանուտերը և վիրավորում Դավիթին։ 3 տարի անցնում է և հանկարծակի Դավիթը վերադառնում է՝ ոտքը վնասված։ Իսկ իր կինը վաղուց լքել էր նրան և ուրիշի հետ ամուսնացել։ Իմանալով այդ լուրը նա իրեն անպետք է համարում, բայց փորձում է համակերպվել և օգնել ծնողների, ինչու չէ նաև ամուսնանալ։

Վերջում Դավիթը իր ձեռնափայտով հարվածում է տանուտերի ճակատին, ինչից հետո նա մահանում է, Իսկ Դավիթին բանտ են տանում։

Շատ լավ կլիներ, եթե ամեն մի  երկիր նվաճողական, զավթողական պատերազմներից զերծ լիներ,բոլորն խաղաղ և համերաշխ ապրեին։ Ո՞ւմ են պետք պատերազմները։ Նրանք միայն դժբախտացնում են մարդկանց։

Իրականում այս պատմվածքը ինձ այդքան էլ դուր չեկավ, քանի որ չեմ սիրում երբ պատմվածքները վատ են վերջանում։ Բայց շատ խորը իմասնավոր էր, ամեն ինչ այնքան պատկերավոր էր ներկայացվում, որ ես ինքս իմ մեջ պատկերացնում էի ամեն մի դրվագը։

Оставить комментарий