(30.11.19) Այսօր Սեբաստացիներով այցելեցինք Հայաստանի հնագույն քաղաքներից մեկը՝ Գյումրի։
Աշնան վերջին օրն էր։ Առավոտյան ժամը 7-ին, բոլորս հավաքվեցինք Սասունցի Դավթի կայարանում, մեզ հետ էր ընկեր Սամվելը, նստեցինք գնացք և շարժվեցինք։ Առաջին անգամ էի գնացքով երթևեկում։ Ճանապարհը տևեց 3 ժամ, այդ ժամանակահատվածում մենք զրուցեցինք, խաղացինք խաղեր, նախաճաշեցինք, նկարվեցինք, մի խոսքով՝ զվարճացանք։ Ամբողջ օրը անձրև էր գալիս կամաց-կամաց, բայց մեզ չէր խանգարում։ Մենք շրջում էինք քաղաքով մեկ, զբոսնում Գյումրու նեղ ու գեղեցիկ փողոցներով, քայլում էինք ու չէինք հոգնում։ Գյումրին հայտնի է իր ուրույն ճարտարապետությամբ։ Գյումրու շինություններից շատերը քանդակազարդ են, ունեն աղեղնաձև կամարներով եզերվող լուսամուտներ և մուտքեր։ Շինությունները հիմնականում կառուցվել են սև և կարմիր տուֆով։ Ինձ շատ է դուր գալիս այս քաղաքը։ Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են հրաշակերտել, որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ Քաղաքը լի է արձաններով ու հուշարձաններով, գեղեցիկ այգիներով ու պուրակներով։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ ճարտարապետները աշխատել են պահել ու պահպանել Գյումրվա ուրույն ճարտարապետությունը, որի հիմքում ընկած են Անիի և Կարսի ճարտարապետական ոճերը, բավականանին նմանատիպ շինություններ կարելի է գտնել այդ երեք քաղաքների միջև։ Այստեղ մենք նաև այցելեցինք Մաքսիմ Գորկու Անվան այգին, զբոսնեցինք և լքեցինք տարածքը։ Շատ քայլեցինք, սովածացանք, մտանք մոտակա ուտելու տեղ և կերանք լավ բաներ։ Հետո շարունակեցինք զբոսնել, մտանք եկեղեցիներ։ Մթնում էր։ Եկանք Կայարան, և վերադարձանք։ Շատ կարճ, բայց հետաքրքիր օր էր, չէինք ուզում վերադառնաինք։ Ունեմ լավ տպավորություններ, լավ օր անցկացրի ընկերներիս հետ։ Ահա ֆոտոշարքը ՝