Մեդիաուրբաթ, քոլեջի ելույթը

(29.11.19) Այսօր քոլեջի հերթն էր ելույթ ունենալ մեդիաուրբաթին։ Մենք շաբաթներով պատրաստվում էինք, և հասանք մեր ուզած արդյունքին։ Բոլորս այնքան էինք փորձել, որ բոլոր պարերը և երգերը անգիր գիտեինք։ Երբ եկավ եկույթ ունենալու պահը, բոլորս լարված էինք, և ամեն մեկս փորձում էինք ամեն ինչ անել որպեսզի մերը ամենալավ ելույութը լինի և այդպես էլ եղավ։

Բոլորս միասնական պարում էինք ընկեր Մարինեի սովորեցրած պարերը։ Մեզ հետ մեկտեղ նաև պարում էր հանդիսատեսը։ Բոլորը այդ օրը պետք է սև հագնվեին։ Աղջիկները իրենց գոտկատեղին կապում էին ընկեր Թերեզայի պատրաստած կանաչ գոտիները, իսկ տղաները իրենց ձեռքում բռնել էին մոխրագույն թաշկինակներ։

Բոլորը ասում էին, որ քոլեջը շատ գեղեցիկ ելույթ ունեցավ։ Այո, այդպես էլ պետք է լիներ, քանզի շատ էինք չարչարվել։ Շատ ուրախ անցավ և զվարճալի, հուսով ենք էլի ելույթ կունենա քոլեջը, և մենք հնարավորություն կունենանք ապացուցել որ քոլեջը և նրա սաները ամենալավն են։

Оставьте комментарий