Հարիսայի ծես

(16.11.19) Վերջապես եկավ հարիսայի ծեսի օրը։ Բոլորս անհամբեր սպասում էինք, քանի որ երկար ժամանակ է պատրաստվում էինք։ Ամեն տարի այս օրը կրթահամալիրում անկացվում է հարիսայի ծես։

Հարիսայի ծեսը սկսեցինք եկեղեցում օրհնելուց, որտեղ հավաքվել էր ամբողջ կրթահամլիրը։ Օրհնանք ստանալուց հետո շտապեցինք քոլեջ, քանի որ բոլորը անհամբեր սպասում էին համտեսելուն։  Քոլեջ հասնելուն պես, ամեն մեկը անցավ իր գործին՝ մի մասը սեղանն էին գցում, իսկ մյուս մասը սկսեցին պարել և երգել։ Սկսեցինք հյուրասիրել բոլորին, նստեցինք սեղանների շուրջ։ Սեղաններին դրված էր ուսանողների միասնական աշխատանքի ջանքերը՝ գինին, լավաշը, սուջուխը, մուրաբան, թթուն։ Ամեն բան հրաշալի էր ստացվել, իսկապես տաղանդավոր ձեռքեր ունենք։

Оставьте комментарий