(01.11.19) Այսօր քոլեջով տոնեցինք թթուդրիկի ծեսը։ Այս ավանդույթը կրթահամալիրում ամենամյա է։ 1-ի կուրսերի աղջիկները իրենց կողմից պետք է բերեին մթերքներ և բանջարեղեններ։ Աղջիկներով մեզ հետ բերել էինք գոգնոց, դանակ,տախտակ և այլ անրաժեշտ պարագաներ։ Բոլորս միասնական, իրար օգնելով կտրատում էինք մթերքները, որից հետո դրեցինք թասերի մեջ և լվացինք։
Մինչ մեր թթու պատրաստելը՝ 2րդ կուրսեցիները պատրաստում էին սուջուխ և մուրաբա։


Այնուհետև մթերքները պահեցինք դույլերում որպեսզի թթու դառնար։ Հետո բոլորով անցանք քոլեջի մաքրությանը՝ մաքրում էինք լսարանները,պատուհանները,միջանցքները, ավլում էինք հատակը, մաքրում փոշիներից և այլ գործեր։ Իսկ տղաները ընկեր Արտակի հետ նկուղում թորում էին գինին, որը պատրաստել էինք քոլեջի ուսանողներով։


Այս օրը աշխատանքային օր էր, շատ լավ անցավ։
