Այց ՀՊՄՀ

Այսօր ( 28.10.19) քոլեջի ուսանողներով այցելեցինք ՀՊՄՀ ( Հայաստանի պետական մանկավարժական համալսարան )։ Մեզ ծանոթացրին համալսարանի հետ։ Ուսանողների համար կային բոլոր հարմարավետ պայմանները սովորելու համար։ Ինձ շատ դուր եկավ այնտեղի միջավայրը։

Մեզ նաև ծանոթացրին քիմիայի լաբորատորիայի հետ, որտեղ կատարեցին հետաքրքիր և զարմանալի երկու փորձ, որոնք զարմացրին մեզ։

Հաջորդը կենսաբանության լաբորատորիան էր։ Այնտեղ մենք մանրադիտակով նայեցինք բույսերի կազմվածքին։ Բոլորիս համար էլ շատ հետաքրքիր էր նման բան նայել։

IMG_E6324

Հետո գնացինք աշխարհագրության լաբորատորիա, այնտեղ նույնպես շատ հետաքրքիր էր, քանի որ մեզ ծանոթացրին շատ զարմանալի սարքերի հետ, և որոնք մեզ հաստատ պետք կգան առօրյա կյանքում։ Նաև շատ գեղեցիկ քարերի շոշափեցինք։

Շատ զարմացա, երբ իմացա, որ համալսարանի ներսում թանգարան կա։ Մենք ուղևորվեցինք այնտեղ, ծանոթացանք համալսարանի պատմությանը, թե ինչպես է այն ստեղծվել։ Իսկ վերջում՝ երբ արդեն դուրս էինք գալիս թանգարանից, թողեցինք մեր տպավորությունները թանգարանի տպավորությունների գրքույկում։

 

Ամենավերջում գնացինք համալսարանի գրադարան։ Այնտեղ պատմեցին գրադարանի ստեղծման մասին։ Մեզ նաև ասացին, որ մենք նույնպես կարող ենք օգտվել համալսարանի գրադարնից, շատ ուրախացրեց մեզ դա, այստեղ շատ հարմար է գիրք կարդալը։

Оставьте комментарий