(29.10.19) Այսօր էլ սեբաստացիներով ճամփորդեցինք դեպի Կոտայքի մարզի Բուժական գյուղը(պատմական անունը Բաբաքշի)։

Շատ հեքիաթային, գեղատեսիլ և զարմանահրաշ վայր էր։ Անտառները, ծառերը, տերևները շատ գեղեցիկ գույն ունեին իրենց մեջ, կարծես հեքիաթում լինեինք։



3 կմ բարձրունք հաղթահարեցինք և հասանք Թեղենիս լեռան լանջին գտնվող Թեղենյաց վանքը, որը շրջապատված էր թեղիների բացատով։


Այն միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից մեկն է, և գտնվում է Երևանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա։ Թեղենյաց վանքը եղել է երկգմբեթ, այն Սբ․ Աստվածածին և Կաթողիկե եկեղեցիներն էին։ Ցավալի էր, որ այն հիմնովին ավերվել է երկրաշարժից։
Կաթողիկե եկեղեցու ամենաուշագրավ հատվածը բեմի ճակատային մասն է։ Շատ գեղեցիկ նախշազարդեր էին վրան փորագրված։







Հետո ուղևորվեցինք դեպի Սբ․ Մարիամ Աստվածածին վանք, այն համարյա ավերվել էր, բայց ահռելի պատնեշը դեռ մնացել էր։
Ունեմ լավ տպավորություններ, առաջին անգամ էի այս վայրում, հուսամ կրկին կայցելեմ։
