1.Տրված տեղեկատվական տեքստը փոխադրե՛ք որպես նամակ:
Ֆրանսիայի Կանն քաղաքում բացվել է մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում են տարբեր դարաշրջանների ավելի քան 3500 խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա հին եգիպտական մի տիկնիկ, որը շարժում է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է:
Կա նաև մի ինքնաթիռ, որ պատրաստված է 1870 թվին, այսինքն` առաջին իսկական ինքնաթիռից մի քանի տասնյակ տարի հետո: Այն գնել է թանգարանի հիմնադիր Ժան Կլոդ Բոդոն հնավաճառների շուկայից 10 ֆրանկով: Նման հնությունների կողքին կան նաև խիստ ժամանակակից էլեկտրոնային խաղալիքներ: Մանկության թանգարան ստեղծելու գաղափարը ծնվեց այն օրը, երբ Բոդոն աղբարկղում գտավ մի հին խաղատիկնիկ: Այժմ խաղալիքների հավաքածուն փոքրիկ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է:
Բարև Անի ջան, կներես նամակիտ ուշ եմ պատասղանում։ ինչպե՞ս ես։ Ինչպես են դասերդ, լսել եմ բանաստեղծություններ ես գրել, շատեմ ուզում դրանք կարդալ ուղարկիր խնդրում եմ։ երեք օր առաջ Ֆրանսիայում էի ՝ Կան քաղաքում, գնացել էի այնտեղի նոր բացված մանկության քանգարանը, որտեղ ցուցադրվում են տարբեր դարաշրջանների ավելի քան 3500 խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ։ Գիտե՞ս, այնտեղ կա հին եգիպտական մի տիկնիկ, որը շարժում է ձեռքերն ու ոտքերը։ Տիկնիկը 4000 տարեկան է։ Զարմանալի է այո՞։ Առաջին անգամ էի տեսնում այդպիսի տիկնիկ։ Չես պատկերացնի, թե ինչ եմ տեսել այնտեղ, ինքնաթիռ, որը պատրաստված է 1870 թվին, այսինքն ՝ առաջին իսկական ինքնաթիռից մի քանի տասնյակ տարի հետո։ Ինձ ասացին, որ այն գնել է թանգարանի հիմնադիր Ժան Կլոդ Բոդոն հնավաճառների շուկայից 10 ֆրանկով։ Այնտեղ նաև կային խիստ ժամանակակից էլեկտոնային խաղալիքներ։ Պարոն Բոդոն պատմեց մեզ, որ մանկության թանգարան ստեղծելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ նա աղբարկղում գտել է մի հին խաղատիկնիկ։ Այժմ խաղալիքների հավաքածուն փոքրիկ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։ Խորհուրդ եմ տալիս դու էլ անպայման գնաս այնտեղ երբ մեկնես ֆրանսիա։
