(21.10.19) Այսօր Խաղողի մթերման օրն էր։ Քոլեջի բոլոր ուսանողներով մասնակցում էինք այս պռոցեսին։ Ես և իմ ընկերները առանձնացնում էինք խաղողի լավագույն ճութերը և ընկեր Գուրգենի հետ այն կախում պարաններից, որպեսզի հետագայում չամիչ դառնա։

Իսկ մնացած խաղողներից առանձնացնում էինք չպետքական մասնիկները, խաղողը մաքրում և լցնում էինք թասերի մեջ, որից հետո Ընկեր Արտակը՝ տղաների հետ թասերով խաղողը լցնում էին գինի պատրաստելու սարքի մեջ։ Աղջիկներով նրանց օգնում էինք պահպանել տարածքի մաքրությունը, որպեսզի հեշտ լինի աշխատելը։ Շատ հետաքրքիր աշխատանքներ արեցինք միասին, հավես էր։
