1.Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը:
Արտակն ու Անահիտը աշտարակից (դիտում, նայում) էին ծովն ու ծովեզերքը:
Թռչունների (երամը, երամակը) ուրախ ծլվլում էր երկնքում:
Աշխենը թախիծով (թոթովեց, թոթվեց) ուսը և արագ հեռացավ:
Նրա ակնարկները (վերաբերում, վերաբերվում) էին իրենց գաղտնի բանակցություններին:
Սիրանուշը շաբաթ օրը իրենց ամառանոցում աշխատակիցների համար (հրավեր, հրավերք) էր կազմակերպել:
Ծեր գուսանը ներս մտավ և (բամբիռը, բամբիշը) դրեց սեղանին:
(Մանանեխի, անանուխի) թեյը հանգստացնում է նյարդերը:
Այսօր տղաներին (հազվադեպ, հազվագյուտ) կտեսնես բակում խաղալիս:
Վաղնջական ժամանակներից մարդը (մեղանչեց, մեղա եկավ) և արժանացավ Աստծո զայրույթին:
Այս տարի մեր գյուղում (այգեբացը, այգաբացը) սկսվեց ապրիլի սկզբներին:
Նա շատ (թույր, թյուր) կարծիք ունի սեփական ընկերոջ մասին:
2.Էլեկտրոնային բառարանից օգտվելով՝ գրիր հետևյալ բառերի բացատրությունը:
Մատռվակ- սպասավոր, գինարբուք-խնջույք, գարշապար- ոտքի կրունկ, շեղջ-դեզ, ապաշխարանք- զղջանք, սպրդել- թափանցել, ձետ- պոչ, մաճկալ- հողագործ, պախուրց- սանձ, աշխետ- շիկակարմիր, մտրուկ- քուռակ, վտիտ- քուռակ, գավազան- խարազան, տրցակ- կապոց, տաղտուկ- ձանձրույթ, դրվատել- գովել:
