Սովորաբար մարմնի վրա ազդում է մի քանի ուժ: Այդ դեպքում նրանց ազդեցությունը բնութագրվում է համազոր ուժով:
Ուժերի համազոր կոչվում է այն ուժը, որը մարմնի շարժման վրա թողնում է նույն ազդեցությունը, ինչ որ այդ ուժերը միասին:
Կանոն I. Համուղղված ուժերի համազորն ուղղված է ազդող ուժերի ուղղությամբ, իսկ նրա մոդուլը հավասար է այդ ուժերի մոդուլների F=F1+F2 գումարին:
Կանոն II. Հակուղղված ուժերի համազորն ուղղված է մոդուլով մեծ ուժի ուղղությամբ, իսկ նրա մոդուլը հավասար է մոդուլով մեծ ու փոքր ուժերի մոդուլների տարբերությանը:
F=F2−F1, եթե F1<F2
F2>F1, եթե F2−F1F
Երբ մարմնի մի կետում կիրառված հակուղղված ուժերի մոդուլներն իրար հավասար են (F1=F2), դրանց համազոր F ուժը հավասար է զրոյի, այսինքն՝ դրանք միմյանց հավասարակշռում են։ Այս դեպքում դադարի վիճակում գտնվող մարմինը դադարի վիճակում էլ կմնա, իսկ շարժվող մարմինն իր ունեցած արագությամբ կշարունակի ուղղագիծ հավասարաչափ շարժումը։
Միավորների ՄՀ-ում ուժի միավորը մեկ նյուտոնն է (1 Ն)։ 1 Ն -ն այն ուժն է, որը 1 կգ զանգվածով մարմնի արագությունը 1վ -ում փոխում է 1մ/վ -ով։
