Ագարակում

Այսօր 01.10.19 քոլեջի ձիասերներով և ընկեր Մարիամի հետ գնացինք ագարակ այն նպատակով, որ մեզ սովորեցնեն ձիավարություն, բայց, քանի որ եղանակը բարենպաստ չէր, ձիերին դուրս չհանեցին։

Որպեսզի հետաքրքիր անցկացնենք ժամանակը ինձ ու ևս երկու ուսանողի ընկեր Գուրգենը հանձնարարեց խաղողի թփերից առանձնացնել անպետք խոտերը։

Փոքր-ինչ աշխատելուց հետո հավաքվեցինք սեղանի շուրջ և խոսեցինք խաղողագործությունից և գինեգործությունից։

Երկար ժամանակ խոսեցինք այդ թեմայի շուրջ, որից հետո ընկեր Արտակի, ընկեր Էդգարի և ընկեր Գուրգենի հետ միասին ուղևորվեցինք դեպի Նոր Այգի , որտեղ ապագայում կլինեն խաղողի այգիներ։

Ետ վերադառնալու ճանապարհին տեսանք, որ խնձորի ծառը ծաղկել է, թեև հոկտեմբեր ամիսն է։

Ասում են, թե ծառը տարին մեկ է ծաղկում, բայց արի ու տես, որ խնձորենին երկրորդ անգամն է ծաղկել։

Նախագիծը՝ Մարիամ Մխիթարյանի։

Оставьте комментарий