Մուտքի Ճամբար

Այս եռօրյա ճամբարի ընթացքում ավելի լավ ծանոթացա քոլեջին, դասավանդող ուսուցիչներին և հեռակա կարգով ճանաչեցի կուրսեցիներիս։ Ինձ քոլեջը դուր եկավ իր ազատությամբ, որտեղ սահմանված չեն խիստ օրենքներ։ Բայց ազատությունն էլ ունի իր սահմանները որոնք քոլեջը ներկայացնում է ամենասկզբում։ Սահմանված օրենքները և կարգերը հարմարեցված են թե՛ ուսանողին և թե՛ դասավանդողներին։ Քոլեջը ունի հեշտ ուսման ծրագիր, որը օգնում է ուսանողին ավելի հեշտ ընկալել տվյալ օրվա դասը։ Այս քոլեջը ինձ շատ դուր եկավ և ես այս երեք օրվա ընթացքում շատ բացահայտումներ արեցի, որոնք չգիտեի առաջ։

Оставьте комментарий