Քոլեջի ուսանողներով սեպտեմբերի 21-ին առավոտյան ուղևորվեցինք դեպի Հարթագյուղ, որտեղ գտնվում է Սբ․ Հովհաննես մատուռը։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բրձրունքներից մեկի վրա։ Մատուռի շուրջը տեղադրվել են հարյուրավոր խաչքարեր։



Բոլորս միասին հաղթահարեցինք քարքարոտ լեռը,որի բարձրությունը 2160 մետր է։
Հետո, երբ իջանք, այցելեցինք մոտակա գյուղերից մեկը և օգնեցինք գյուղացիներին կարտոֆիլ հավաքել։ Նրանք շատ բարեհամբույր գտնվեցին և մեզ կարտոֆիլ հյուրասիրեցին։
Ետ վերադառնալու ժամանակն էր։ Նստեցինք մեքենան և ճանապատհին կանգ առանք Տառերի պուրակի մոտ։ Ամենքս նկարվեցինք մեր անվան առաջի տառի մոտ, նորից մեքենան նստեցինք և վերադարձանք։ Ունեմ լավ տպավորություններ, շատ հետաքրքիր անցավ։
