Արատես եռօրյա ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի 1 կուրսերի ուսանողներով գնացինք Արատես գյուղ 3 օրով։ Իհարկե, ինձ համար առաջին անգամն էր առանց ծնողների երկար ժամանակով բացակայել տանից, բայց շատ լավ և հետաքրքիր անցավ։ Ընդամենը 3 օրում հասցրեցի ճանաչել բոլորին, շատ սիրեցի նոր ձեռք բերած ընկերներիս։ Մենք նաև հաճախեցինք պատմամշակութային և այլ վայրեր։ Ճանապարհորդեցինք 2 առանձին ավտոբուսներով, հետաքրքիր խաղ խաղացինք, ինչը կազմակերպել էր ընկեր Մարիամը։ Ճանապարհը տևեց 3 ժամ, ունեինք նաև կանգառներ,որոնցից մեկը Արփա գետի ափն էր,

գետը վատ վիճակում էր, իսկ շրջակայքը աղտոտված էր։

Երբ հասանք Արատես գյուղը՝ մեր տնակների մոտ, բոլորը իջան և ուսումնասիրեցին տարածքը։ Ասեմ, որ շատ գեղեցիկ վայր էր, մի քանի տնակներով և վրաններով։

Այդքան էլ ցուրտ չէր, իսկ ես հակառակն էի կարծում։

Տնակների մոտ կային 3 ձի, սկզբում վախենում էինք նրանցից, բայց հետո ընտելացանք, մոտենում շոյում էինք։

Բոլորս միասին քայլարշավով գնացինք դեպի Սմբատաբերդ, որը գտնվում է սարի վրա՝ մոտ 2000 մետր բարձրություն ունեցող։ Մենք նաև գնացինք Հերմոնի վանք, Ձորաց եկեղեցի և Սբ․ Կարապետի եկեղեցի։

Հերմոնի վանք
Սմբատաբերդ

Շատ եմ սիրում այցելել պատմամշակութային վայրեր։ Նաև այցելեցինք Արատեսի վանք, շատ գեղեցիկ էին այնտեղի խաչքարերը, բնությունը, սարերը։

Գիշերները հեքիաթային էին՝ աստղազարթ երկնքի և լիալուսնի տակ, խարույկի շուրջ բոլորս զրուցում էինք հետաքրքիր և տարբեր թեմաներից, ու խաղեր էինք խաղում։

Վերջին օրը շրջակայքը մաքրեցինք աղբից, ես փոցխով հավաքում էի խոտերի միջի եղած աղբը, ծիծաղելի կթվա, ։ )))) բայց շատ եմ սիրում փոցխով աշխատել։

Շնորհակալություն եմ հայտնում ճամբարի կազմակերպիչներին՝ լավ անցկացրած օրերի համար և խնդրում․ կլինի՞ նորից գնանք 

 

Оставьте комментарий