Ինչպես եմ պատկերացնում իմ առօրյա գեղեցկությունը դրսում

Ես սիրում եմ իմ քաղաքը, այն շատ գեղեցիկ է, լի է տեսարժան վայրերով և ունի գեղեցիկ բնություն, բայց ցավալին այն է, որ քայլում եմ իմ քաղաքի փողոցներով և նկատում եմ, որ ամեն տեղ աղբ է՝ ծառերի տակ,խոտերի մեջ,աղբարկղներից դուրս, այգիներում գտնվող նստարանների դիմաց արևածաղկի սերմեր։ Ես շատ կուզենայի, որ քաղաքս մաքուր լիներ,ո՞ւմ հաճելի չէր լինի քայլել մաքուր փողացներով, զբոսնել մաքուր այգիներում։ Նաև կուզենայի, որ չծխեին և չաղտոտեին օդը։ Ես ինքս տանել չեմ կարողանում ծխախոտի ծուխը։ Ես իմ առօրյա դրսի գեղեցկությունը կպատկերացնեի այսպես՝ մաքուր փողոցներ, խնամված ծառեր և ծաղիկներ, գեղեցիկ այգիներ։ Շատ լավ կլիներ, եթե խանութներում չվաճառեին ծխախոտ, ասեմ ավելին՝ տուգանեին նրան, ով փողոցում ծխում է, աղտոտում կամ հայհոյում է։ Հետո էլ ասում են երկիրը երկիր չէ՛, դե հա՛, եթե այսպես շարունակենք Հայաստանից կմնա < Հ > տառը։

Դուք ձեր տանը աղբը գետնին ե՞ք գցում, վստահ եմ ո՛չ, այդ դեպքում ինչո՞ւ եք փողոցները աղտոտում, ինչ է ձեր երկիրը ձեր տունը չ՞է։

Оставьте комментарий