Ագարակ

06.09.19 ընկեր Մարիամի հետ այցելեցինք քոլեջի ագարակ,այնտեղ կային գեղեցիկ ձիեր,ավանակ և երկու պոնի։ Մեզ ծանոթացրին ձիերի հետ,սովորեցրին ճիշտ կերակրել նրանց և խնամել։Նրանք սիրում են գազար,կաղամբ,խնձոր և այլն։ Ես համարձակ կերակրում էի նրանց ,քանի որ շատ եմ սիրում կենդանիներին և չեմ վախենում նրանցից։ Ես նաև խնամեցի նրանցից մեկին ,ձիու անունը Մաշա էր, սանրեցի նրա մազերը և հյուսեցի։ Իդեպ ձիերն այն քիչ կենդանիներից են, որ կարողանում են անկեղծ ընկերություն անել: Կպատկերացնեի՞ք, որ ձիերի մոտ զարգացած են բոլոր հինգ զգայարանները՝ տեսողության, լսողության, հոտառության, համի եւ շոշափելիքի: Ձիերի աչքերն ավելի մեծ են, քան կենդանիների մեծ մասի մոտ, դրանք կարող են շրջվել իրարից անկախ: Ձիու տեսադաշտը գրեթե ամբողջական շրջան է, նա կարող է առանց գլուխը թեքելու տեսնել, թե ինչ է կատարվում իր թիկունքում, բացի այդ լավ են տեսնում մթության մեջ: Նրանք, ինչպես եւ մարդիկ աշխարհը գունավոր են տեսնում, բայց տարբերում են միայն երկու գույն՝ կարմիրն ու կապույտը: Գիտնականները պնդում են, որ ձիերի երազներն էլ գունավոր են:

Оставьте комментарий