Ամուլսարի հիմնախնդիրը

Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը: Սրա դիմաց «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը խոստանում է 11 տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ ներդնել ավելի քան 5 մլրդ դոլար, ստեղծել ժամանակավոր աշխատատեղեր։

Ամուլսարի հանքավայրի նախագծին տրված պետական փորձաքննական դրական եզրակացությունը օրինական չէ. այն արվել է առանց պատշաճ փորձաքննություն իրականացնելու՝ Նախագծի սեղմագրմամբ, հետևաբար, ընկերության կողմից այժմ կատարվող շինարարական աշխատանքները ապօրինի են:

«Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը հավաստում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը միայն օգուտներ կբերի Հայաստանի Հանրապետությանը՝ ընկերությունը լուրջ ներդրում կկատարի երկրի տնտեսության  մեջ, կստեղծի նոր աշխատատեղեր, պետական բյուջե կմուծի հարյուրավոր միլիոն դոլարի հարկեր, խախտված և ավերված տարածքերը կվերականգնի ու կբերի նախնական տեսքի, աղտոտված ջրերը կմաքրի, հանքի շահագործումը չի սպառնա բնակչության առողջությանը, ինչպես նաև գյուղատնտեսության ու անասնապահության զարգացմանը և, ընդհանրապես, կնպաստի Հայաստանի տնտեսության վերելքին և սոցիալական իրավիճակի բարելավմանը: Նույն քարոզն է անում նաև Հայաստանի կառավարությունը, միաժամանակ կեղծ փաստաթղթեր ստեղծելով, փորձում է ցույց տալ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իբր օրինական հիմքեր ունի և բխում է  Հայաստանի շահերից: Եվ սա եզակի դեպք չէ. երկար տարիներ են, ինչ կառավարությունը կանգնած է հանքատերերի թիկունքում և օրինականացնում  է նրանց  կողմից կատարվող կեղծարարությունները,  բնական պաշարների կողոպուտը,  բնական համակարգերի ավերումն ու ոչնչացումը: Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը: Սրա դիմաց «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը խոստանում է 11 տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ ներդնել ավելի քան 5 մլրդ դոլար, ստեղծել ժամանակավոր աշխատատեղեր:Ամուլսարի հանքավայրի նախագծին տրված պետական փորձաքննական դրական եզրակացությունը օրինական չէ. այն արվել է առանց պատշաճ փորձաքննություն իրականացնելու՝ Նախագծի սեղմագրմամբ, հետևաբար, ընկերության կողմից այժմ կատարվող շինարարական աշխատանքները ապօրինի են:

«Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը հավաստում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը միայն օգուտներ կբերի Հայաստանի Հանրապետությանը՝ ընկերությունը լուրջ ներդրում կկատարի երկրի տնտեսության  մեջ, կստեղծի նոր աշխատատեղեր, պետական բյուջե կմուծի հարյուրավոր միլիոն դոլարի հարկեր, խախտված և ավերված տարածքերը կվերականգնի ու կբերի նախնական տեսքի, աղտոտված ջրերը կմաքրի, հանքի շահագործումը չի սպառնա բնակչության առողջությանը, ինչպես նաև գյուղատնտեսության ու անասնապահության զարգացմանը և, ընդհանրապես, կնպաստի Հայաստանի տնտեսության վերելքին և սոցիալական իրավիճակի բարելավմանը:

Оставьте комментарий