Ես Մարիամ Շախվերդյանն եմ։ Ծնվել եմ Մեղրի քաղաքում։ Մանկությանս կեսը անցկացրել եմ Էջմիածնում։ Հաճախել եմ էջմիածնի թիվ 2 մանկապարտեզը 1 տարի, որից հետո Սովորել եմ Էջմիածնի թիվ 4 դպրոցը։ Այնտեղ սովորել եմ 1 և 2 դասարաններում, հետո տեղափոխվել եմ Երևան և 3 դասարանից ուսումս շարունակել եմ երևանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցում։ Այժմ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում,1-1 կուրսում։ Ըտրել եմ Զբոսաշրջություն բաժինը այն նպատակով, որ լեզուներ սովորեմ և ճամփորդեմ աշխարհով մեկ։ Ընտրել եմ Իսպաներեն լեզուն և վոլեյբել մարզաձևը։
