Զբոսաշրջությունն Իսպանիայում

Իսպանիան հարուստ բնաշխարհ ունեցող բազմազգ երկիր է։ Իսպանիայի տարածքի մեծ մասը ծածկված է ցորենի դաշտերով, խաղողի և ձիթապտղի այգիներով։ Այս երկիրը Աֆրիկա մայրցամաքից բաժանված է Ջիբրալթարի նեղուցով, որի լայնությունը ընդամենը 14 կիլոմետր է (9 մղոն)։ Այնտեղ խոսում են իսպաներեն, բասկերեն, կատալաներեն, գալիսերեն, վալենսերեն։

Իսպանիայում՝ Եվրոպայի այս հարավարևմտյան անկյունում, բնակություն են հաստատել տարբեր ազգերի մարդիկ, որոնցից են փյունիկեցիները, հույները և կարթագենցիները։ Երբ մ. թ. ա. երրորդ դարում հռոմեացիները նվաճեցին այդ տարածքը, այն կոչեցին Հիսպանիա։ Որոշ ժամանակ անց այդ տարածքը գրավեցին վեստգոթերը, իսկ հետո մավրերը, և այս ազգերը մեծ ազդեցություն թողեցին Իսպանիայի մշակույթի վրա։


Վերջին մեկ տարում Իսպանիա է այցելել ավելի քան 68 միլիոն մարդ։ Ոմանք գալիս են պայծառ արևի, ոսկե լողափերի, իսկ ոմանք էլ երկրի գեղարվեստական, պատմական  և ճարտարապետական արժեքներով հիանալու համար։

Իսպանական տապաս

Շատերին էլ գրավում են իսպանական ուտեստները։ Նրանց առօրյա սնունդը ներառում է ծովամթերք, խոզապուխտ, տարբեր խիտ ապուրներ և ձիթապտղի յուղով եփված կամ դրանով համեմված բանջարեղեն։ Իսկ իսպանական օմլետները, պաեյան և տապասը հայտնի են ողջ աշխարհում։

Իսպանական ամլետ «Տորտիա»
Մարիսկադան տարբեր ծովամթերքներից պատրաստված ավանդական կերակուր է
Պաեյա

Իսպանիայում ավել շատ ձիթապտղի յուղ է արտադրվում, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։
Կանարյան կղզիներում գտնվող Տեյդե լեռը, որի բարձրությունը 3 718 մետր է (12 198 ֆուտ), Իսպանիայի ամենաբարձր լեռն է։ Օվկիանոսի հատակից հաշված՝ այն երրորդ ամենաբարձր հրաբուխն է աշխարհում։

Զբոսաշրջությունը Իսպանիայում սկսել է զարգանալ 1960-ական թվականներին, երբ այն դարձավ սիրված վայր եվրոպական երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի զբոսաշրջիկների համար։

Իսպանախոս երկրների պարերը բազմաժանր են և տարատեսակ: Չի կարելի նույնացնել պարերի որոշ տեսակներ «իսպանական պար» հասկացության հետ: Հիմնականում իսպանական պարերը բաժանվում են երեք մեծ խմբի՝ լատինոամերիկյան պարեր(սալսա, բաչատա և այլն), տանգո (արգենտինական և բրազիլական) և բուն իսպանական պարեր(ֆլամենկո, պասադոբլ և այլն):

Ֆլամենկո պար
Բաչատա պար

Ամեն տարի միլիոնավոր մարդիկ են ժամանում Իսպանիա՝ տեսնելու նրա պատմամշակութային հարստություններն և ծանոթանալու՝ անսահաման յուրօրինակ և ոչ սովորական ազգային ավանդույթներին ու տոներին: Միջերկրական ծովի ափին գտնվող Դենիա քաղաքում ամեն տարի անցկացվում է «Ծովային ցլեր» տոնը: Տոն ընթանում է հետևյալ կերպ՝ բաց են թողնում ցլերին և մարդիկ նրանց դիմացից վազելով պետք է կարողանան ցլերին հասցնել ծովին և մցնել ջուրը: Ըստ տոնի խորհրդի՝ առանձնապես հաջողված տարի է սպասվում նրան, ով կկարողանա ջրում բռնել ցլի կոտոշը:

Մյուս տարօրինակ, բայց հետաքրքիր տոնը «Լա տոմատինա»֊ն է, այն նշվում է օգոստոս ամսվա վերջին շաբաթում ՝ սովորաբար օգոստոսի 26- ին: Տոնի ժամանակ մասնակիցները կռվի են բռնվում՝ միմյանց լոլիկներով հարվածելով:
Սովորաբար տոնը մեծ շուքով անց է կացվում Իսպանիայի Վալենսիա քաղաքում, սակայն տոնին մասնակցում են նաև այլ քաղաքներ, օրինակ ՝ Մադրիդ, Բարսելոնա, Մալագա, և այլն: Տոնը սկսվում է առավոտյան ժամը 10:00- ին: Տոնի նախօրեին բեռնատար մեքենաները հարակից Էստրեմադուրա քաղաքից լոլիկներ են տեղափոխում Վալենսիայի Պլազա դել Պուեբլա կենտրոնական հրապարակ:
Տոնի ավարտին քաղաքի կենտրոնական հրապարակը վերածվում է կարմիր հրապարակի։ Տոնի կազմակերպիչնրը շրջելով փողոցներով ջրցան մեքենաների միջոցով մաքրում են փողոցները:

2007 թվականին Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից Իսպանիան գնահատվել է, որպես երկրորդ առավել շատ այցելվող երկիրն աշխարհում (այս ցուցանիշով զիջում է միայն Ֆրանսիային)։ 2014 թվականի տվյալներով Իսպանիան չորրորդն էր աշխարհում՝ Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Չինաստանից հետո։ 2015 թվականի տվյալներով Իսպանիա այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմում է 69-70 մլն զբոսաշրջիկ, ովքեր Իսպանիայում ծախսել են շուրջ 60 միլիարդ եվրո։ 2016 թվականին Իսպանիան ընդունել է ռեկորդային թվով այցելուներ՝ 75 միլիոն զբոսաշրջիկ։

Իսպանիան արևադարձային Եվրոպայի սիրտն է։ Այստեղ են գտնվում մի շարք նշանավոր ծովափեր և հանգստյան գոտիներ, որոնք հիմնականում թագավորությանը պատկանող անդրծովյան տիրույթներն են՝ Կանարյան և Բալեարյան կղզիները։ Իսպանիայի տարածքում գտնվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի 45 օբյեկտ։

Ստորև ներկայացված է Իսպանիա ամենից շատ այցելած զբոսաշրջիկների թիվը` ըստ քաղաքացիության

NԵրկիրՔանակ
1Մեծ Բրիտանիա12,790,998
2Ֆրանսիա9,190,102
3Գերմանիա8,270,251
4Իտալիա3,167,105
5Նիդերլանդներ2,364,709
6Բելգիա1,876,153
7Պորտուգալիա1,463,638
8Շվեյցարիա1,392,746
9Շվեդիա1,358,794
10ԱՄՆ1,220,562
Ընդհանուր54,453,617

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s