Դեպի Թռչկանի ջրվեժ

(01.09.20)Մենք այսօր կատարեցինք հրաշալի ուղևորություն դեպի Թռչկանի ջրվեժ։

Նախ նշեմ, որ ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։  Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ։ Թռչկան ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ Այժմ Թռչկանի, որպես բնական հուշարձան, անձնագրավորման աշխատանքներ են տարվում։ 

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - whatsapp-image-2020-09-03-at-16.25.27-1.jpeg

2011 թ. հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում՝ ջրվեժից վերև ընկած հատվածում կառուցվելիք ՀԷԿ-ի պատճառով ջրվեժի գոյության վտանգման շուրջ բնապահպանների ակցիաների շնորհիվ։ «Թռչկան» ջրվեժը Հյուսիսային Հայաստանի բնության ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկն է, և իր բարձրությամբ երկրորդն է Հայաստանում։ 

Ճանապարհը երկար էր, բայց մենք դեռ չգիտեինք, թե ինչ է մեզ սպասվում։ 3 ժամ ավտոբուսով գնալուց հետո հասանք Մեծ Պառնի գյուղ, որտեղից էլ ճանապարհը շարունակեցինք բեռնատարով։ Բեռնատարով ճանապարհը ապշեցուցիչ էր և անմոռանալի, շատ զվարճալի անցավ։

Հասանք Շալոյի աղբյուրի մոտ, լցրեցինք մեր ջրերի պաշարները և շարունակեցինք ճանապարհը։ Հետո հասանք Չիչխան գետի մոտ, հաջողությամբ անցանք գետը։ Շուտով հասանք Թռչկանի ջրվեժ։ Ջրվեժը շատ գեղեցիկ էր ու հեքիաթային։

Ուրախ եմ, որ այս ճամփորդությունը եղավ հենց սեպտեմբերի 1-ին, ու իմ կյանքում առաջին անգամ այս օրը անցավ հետաքրքիր, ուրախ և իհարկե անմոռանալի։ եթե անկեղծ չէի ուզում գայի, որովհետև ճանապարհը երկար էր, բայց մեկ գրամ անգամ չեմ փոշմանել որ եկել եմ։ Հաստատ արժեր այսքան ճանապարհ գալ, հանուն ջրվեժը տեսնելու։ Չնայած երկար էր ճանապարհը, բայց մեզ համար այն մեկ ակնթարթում անցավ, ու չնկատեցինք, թե ինչպես անցավ 3 ժամը։ Մեր սովորույթի համաձայն մեքենայում խաղում էինք թմային խաղեր ու ժամանակը ուրախ էր անցնում։

Հատկապես ինձ դուր եկավ բեռնատարով երթևեկելը, չէի հրաժարվի ևս մեկ անգամ բեռնատարով սար բարձրանալ և իջնել։ Ամենահավեսն այն էր, որ սարերի ճանապարհները խորդուբորդ էին ու փոսերով լի, այնքան զվարճալի էր, կարծես ամերիկյան ատրակցիոն լիներ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s